$7․4 մլն՝ Մարտունու ԲԿ-ի վերակառուցմանը․ Պատրաստ կլինի 2022-ին21 հունվարի 2021 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի նախագծին, որով նախատեսվում է $7․4 մլն տրամադրել Մարտունու բժշկական կենտրոնի վերակառուցմանը: Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ Մարտունու ԲԿ-ի կառուցումը կավարտվի 2022 թվականի սկզբին: Նախարարը հիշեցրել է, որ դեռևս 2013 թվականին Հայաստանի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրվել է $35 մլն դոլարին համարժեք ֆինանսավորման պայմանագիր, որով նախատեսված էին Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքները, մասնավորապես՝ կառուցման շինարարական աշխատանքներ, բժշկական սարքավորումների և կահույքի ձեռքբերում։ Սակայն 2020-ի մարտի 6-ին որոշվել է ծրագրից հանել Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցումը՝ շինաշխատանքների բարձր արժեքի, փոխարժեքի հետևանքով առաջացած կորուստների պատճառով։ Վայոց Ձորի նոր ԲԿ-ի կառուցման և բուժսարքավորումներով հագեցման միջոցառումը սահմանվել է 2020-2023 թթ. կառավարության միջոցառումների ծրագրով։ Ավանեսյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարին են ուղղվել Մարտունու ԲԿ-ի կառուցման համար նախատեսված $3 մլն-ն ու այժմ անհրաժեշտություն է առաջացել լրացնել այդ գումարը: Ըստ նախարարի՝ Մարտունու ԲԿ-ն ինտենսիվ կառուցման փուլում է, իսկ Վայոց Ձորի ԲԿ-ի կառուցումը կսկսվի շուտով: «Երկու կենտրոնն էլ ռազմավարական կարևորության են: Երկու տեղում էլ նախկին ԲԿ-ները գտնվում են ոչ բարվոք վիճակում և նոր ԲԿ-ների կառուցումը կնպաստի որակյալ ծառայությունների մատուցմանը», - ասել է նախարարը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |