Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է ՍՏՀԿ նկարիչների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է ՍՏՀԿ նկարիչների ցուցահանդեսը` նվիրված Երեւանում անցկացվող «ՍՏՀԿ երկրների պատմա-մշակութային հուշարձանների պահպանում եւ վերականգնում» կլոր սեղանին:



Ցուցահանդեսին ներկայացվել են Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) մասնակից 12 երկրների նկարիչների աշխատանքներ, որոնք պատկանում են Հայաստանի Ազգային պատկերասրահի եւ Ազգային պատմության թանգարանի արխիվներին: Այստեղ ներկայացված են վրացի նկարիչներ Ելենա Ախվլեդիանիի, Դավիթ Քութաթելաձեի, ուկրաինացի նկարիչներ Մարիա Պրիմաչենկոյի, Տատյանա Յաբլոնսկայայի աշխատանքները, Թուրքիայի տարածքից հայտնաբերված անտիկ խեցեղեն, Հունաստանի եւ Սերբիայի պեղուներից հայտնաբերված մետաղադրամներ, ադրբեջանցի նկարիչներ Մարիալ Յուսուֆ Քիզի Ռահիման Զադեի, Թագիեւ Թագի Ազիզ Զադեի եւ Միխայիլ Աբուլաեւի աշխատանքները եւ շատ այլ բաներ:



Հայ նկարիչներից ցուցահանդեսին ներկայացվել են Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի կտավները, Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմի համար Գրիգոր Խանջյանի կատարած գրաֆիկական աշխատանքները եւ Հակոբ Գյուրջյանի քանդակները:



Ցուցահանդեսը կտեւի մինչեւ մարտի 11-ը:
 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---