Արցախում վերսկսել են աճյունների որոնողական աշխատանքները

Արցախում վերսկսել են աճյունների որոնողական աշխատանքները

PanARMENIAN.Net - Արցախի փրկարարները փետրվարի 10-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերսկսել են որոնողական աշխատանքները:

Փրկարարական ջոկատները որոնումներ են իրականացնելու Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Վերջին երկու օրվա ընթացքում աշխատանքները դադարեցվել էին ռուսական ու ադրբեջանական զինված ուժերում կատարվող հերթափոխերի հետ կապված:

Հրադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը փետրվարի 8-ի տվյալներով՝ 1367 է:

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---