Ագարակի մոտ Ադրբեջանի կրակոցներից հետո ՌԴ սահմանապահների ևս մեկ հենակետ է ավելացել![]() 16 փետրվարի 2021 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզիԱգարակգյուղի մերձակայքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից անկանոն կրակոցներից հետո ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ է ավելացվել, տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը ֆեյսբուքյան իր էջում։ «Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ագարակ գյուղի (Կապան համայնք) հարևանությամբ ադրբեջանական կողմից հնչել են անկանոն կրակոցներ դեպի օդ։ Փաստն արձնագրվել է հայ և ռուս սահմանապահների կողմից․ վերջիններիս հրամանատարությունը մի քանի ժամ շարունակ դիտարկում է կատարել տարածքում, գրանցել միջադեպը, որից հետո տվյալ հատվածում ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ, որտեղ այժմ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում»,-ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապացույց է ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից՝ տեղադրելով փետրվարի 13-ին արված տեսանյութ։ Դրան հաջորդել է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ, որոնք չեն փոփոխել օպերատիվ մարտավարական իրավիճակը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |