Կորոնավիրուսից մահացել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը![]() 18 փետրվարի 2021 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է 2010-2016 թվականներին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը։ Տեղեկությունը հայտնել է «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին, գրում է Sputnik Արմենիան։ «Սերգո Կարապետյանը մահացավ լուսադեմին: Հունվարից նա մեզ մոտ բուժվում էր», - ասել է Գնունին: Նրա խոսքով՝ Կարապետյանը կորոնավիրուսով է վարակված եղել, ինչը բարդություններ է առաջացրել: Գնունին չի հստակեցրել` նա ունեցե՞լ է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, թե ոչ: Սերգո Կարապետյանը 1972-1986-ը եղել է Արտաշատի պահածոների «Սովխոզ» գործարանի գլխավոր տնօրեն, ԽՍՀՄ փլուզումից հետո նորից ստանձնել է այդ դերը՝ 1996-2011-ը եղել է Արտաշատի պահածոների գործարան ԲԲ ընկերության գլխավոր տնօրեն։ 2010-ի դեկտեմբերին նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար, պաշտոնավարել է մինչև 2016 թվականի սեպտեմբերը։ Նա «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր, սակայն 2014 թ. ապրիլին իր դիմումի համաձայն դուրս էր եկել կուսակցությունից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |