Բնապահպան․ 1 տարում Սևանում ձկնորսական նավակները մոտ 2 անգամ ավելացել են![]() 18 փետրվարի 2021 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Բնապահպան Այսեր Ղազարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Սևանում ձկնորսության պիլոտային ծրագրին, արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որոնք փաստում են, որ մեկ տարում ձկնորսական նավակների քանակը մոտ երկու անգամ ավելացել է։ «Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ ոչխարը սարն անցավ... Սևանա լճում 2020թ-ի ձկնորսության պիլոտային (այսպես կոչված փորձնական) ծրագրի անվան տակ արդյունագործական ձկնորսությունը լուրջ ծավաների է հասել Արբանյակային պատկերների համադրությամբ վեր հանեցի 2019թ-ի և 2020թ-ի նոյեմբեր ամսվա դրությամբ ձկնորսական նավակների քանակական տարբերությունը: Փաստացի դրանց քանակությունը ավելացել էր մոտ երկու անգամ»,-ասվում է գրառման մեջ։ Բնապահպանը տեղադրել է որոշ տեղամասերի լուսանկարները։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով սահմանվել են ՀՀ ջրային տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) հետևյալ կենդանատեսակները և դրանց թույլատրելի չափաքանակները։ Նշվել է, որ որսաշրջանի ընթացքում իրականացվող որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է Շրջակա միջավայրի նախարարության և պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |