Փաշինյանն ակնարկել է հանքերի շահագործման մասին

Փաշինյանն ակնարկել է հանքերի շահագործման մասին

PanARMENIAN.Net - Կարելի է ոչ խելամիտ կերպով անդառնալի վնաս հասցնել, բայց կարելի է նաև բնական ռեսուրսների օգտագործումից ստացած եկամուտները լրջորեն ներդնել հենց բնության վերականգնման և շրջակա միջավայրի պահպանման մեջ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարությունում։ Վարչապետը, ըստ էության, ակնարկել է հանքերի ու մասնավորապես՝ Ամուլսարի շահագործման մասին։

«Այդ պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցված վնասների հետևանքները լինեն կառավարելի: Սա, իհարկե, եթե շատ ուղիղ ձևակերպենք՝ շատ դառն արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք: Հետևաբար, շրջակա միջավայրի նախարարության առաջնային առաքելությունը հենց այս ճշգրիտ բալանսին, հավասարակշռության կիրառմանը հետևելն է և դա ապահովելը»,- ասել է Փաշինյանը խորհրդակցության ընթացքում:

Ըստ վարչապետի՝ ժամանակակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է։

Նա նշել է, թե Հայաստանում իրենք չեն կարող տնտեսական և քաղաքակրթական գործունեությունը կանգնեցնել, ըստ Փաշինյանի՝ գրոտեսկային կարող է հնչել սակայն նույնիսկ շենքը, որտեղ իրենք նստած են, կառուցվելիս վնաս է հասցրել շրջակա միջավայրին։

Փաշինյանը փետրվարի 4-ին հայտարարել էր, որ հանքարդյունաբերությունը տնտեսության համար առանցքային դեր ունի, նշել՝ առաջիկայում որոշում կունենան Ամուլսարի հանքի ներդրումային ծրագրի հետ կապված:

 Ուշագրավ
2022-ին նախատեսվում է մանրածախ ծառայությունների բազիսային սակագների աճ
Նա նշել է, որ հանքի այդ հատվածը պետական սահմանի մաս չէ, պետսահմանից հետ տեղադրված դիրք հայկական կողմը չունի
Տնտեսությանը վնասել է նաև ռազմական դրությունը
ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում փակցվել են նաև գնապիտակներ