ԱՄՆ ՄԶԳ-ն $2.65 մլն կուղղի ՀՀ-ի գյուղզարգացմանը![]() 24 փետրվարի 2021 - 15:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը $2.65 մլն լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի՝ ուղղված Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։ Ֆինանսավորման շրջանակում կընդլայնվի ԱՄՆ ՄԶԳ 2 ծրագիր՝ առավել նպատակային աջակցություն տրամադրելով կին ձեռներեցներին և ձևավորելով կոոպերատիվներ։ ԱՄՆ ՄԶԳ-ի՝ 2019-ի փետրվարին մեկնարկած «Գյուղական տնտեսական զարգացում-Նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրին տրամադրվել է $1.15 մլն լրացուցիչ ֆինանսավորում` ընդհանուր բյուջեն հասցնելով $5.15 միլիոնի: Այս լրացուցիչ միջոցները ծրագիրը կուղղի զարգացնելու կանանց կարողությունները, խթանելու գյուղական ձեռնարկատիրությունը։ Ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած մասնակիցները հետագայում կարող են դիմել փոքր դրամաշնորհների: Մինչ օրս ծրագիրը տրամադրել է ծառայությունների մատուցման և անհրաժեշտ ապրանքների մատուցման 29 դրամաշնորհ։ Ընդհանուր առմամբ, դրա ընթացքում կտրամադրվի ավելի քան 100 դրամաշնորհ: RED-NEO-ի աջակցությունը միջինում կազմել է դրամաշնորհ ստացողների 2020 թ. եկամուտների ավելի քան 11 տոկոսը: Լրացուցիչ ֆինանսավորման շնորհիվ RED-NEO-ն կաշխատի գենդերային տնտեսական բացի վերացման և գյուղատնտեսության ոլորտում կանանց բիզնես, ֆինանսական, շուկայավարման, կառավարման հմտությունների զարգացման ուղղությամբ։ RED-NEO-ի շրջանակում կստեղծվի մենթորական ծրագիր՝ կին ձեռներեցների, ուսանողների, բիզնես ասոցիացիաների և այլ սուբյեկտների միջև նոր համագործակցություն խթանելու և առկա կապերն ամրապնդելու համար: ԱՄՆ ՄԶԳ-ն նաև տրամադրում է լրացուցիչ $1.5 մլն ֆինանսավորում՝ «Նորարարական գյուղատնտեսական դասընթացների և ուսուցման ճամբար» (AGRI CAMP) ծրագրին: Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումն այժմ կազմում է $1.9 միլիոն: 2020-ի մայիսին մեկնարկած AGRI CAMP-ի շրջանակում վերանորոգվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Կոտայքի մարզի մասնաշենքը, որտեղ Հայաստանի գյուղական համայնքների ձեռնարկատերերը ձեռք կբերեն նոր հմտություններ: Այս լրացուցիչ ֆինանսավորմամբ AGRI CAMP-ը կամրապնդի գյուղատնտեսության ոլորտի կին գործարարների հմտություններն ու գործարար կապերը: AGRI CAMP-ն ակնկալում է, որ մինչև 2023 թ. ապրիլի 30-ը առնվազն 1000 կին ֆերմեր ավելի լավ կկարողանա օգտվել գյուղատնտեսական նոր գործելակերպերից և տեխնոլոգիաներից այս ծրագրի շնորհիվ։ Արդյունք, որն, ի վերջո, կհանգեցնի բիզնեսի հասույթի և տնային տնտեսությունների եկամուտների ավելացման: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |