Covid-19-ի 491 նոր դեպք՝ մեկ օրում. Փաստացի բուժվողների թիվն աճում է

Covid-19-ի 491 նոր դեպք՝ մեկ օրում. Փաստացի բուժվողների թիվն աճում է

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 173,307-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 491-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից և 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3208 դեպք կա, այլ պատճառով՝ 820։

Ապաքինվել է ևս 179 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 164,085 է։ Փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 5194-ի։ Նախորդ օրվա համեմատ 305 փաստացի բուժվող է ավելացել։

Մարտի 3-ին 2922 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 742,038 թեստավորում։

 Ուշագրավ
Վարորդները նշել են, որ արդեն տևական ժամանակ է իրենց վառելիք չի տրամադրվում
«Պաշտպանը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ
Քրոնիկ հիվանդություն չունեցող մինչև 55 տարեկան պատգամավորները պատվաստվել են AstraZeneca-ով
Նախագիծը ներկայացրել է Անահիտ Ավանեսյանը