Սաղաթելյան․ Չենք ակնկալում, որ բանակը մեզ միանա, պետք է ԳՇ պետն ու բանակը մնան իրենց տեղում![]() 10 մարտի 2021 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժումը չի ակնկալում, որ բանակը գա ու միանա իրենց, բայց ակնկալիք կամ պահանջ ունի, որ Գլխավոր շտաբը, բանակը, անձամբ Օնիկ Գասպարյանը մնան իրենց տեղում, հայտարարել է շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Սա իր պաշտոնի հարցը չի։ Սա բանակի լինել-չլինելու հարցն է։ Հանուն Արցախի` նրանք պետք է մնան իրենց տեղում»,- ասել է Սաղաթելյանը, փոխանցում է Aravot.am-ը։ Մարտի 9-ին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կոչով ցուցարարները շրջափակել են Ազգային ժողովի բոլոր մուտքերը։ Նա հայտարարել էր, թե ԱԺ-ի շուրջ դրված իրենց վրանները կհանեն ու կհեռանան այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Մարտի 10-ին նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից: Ավելի վաղ ԳՇ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, թե Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել նախագահին։ Վերջինս առարկություններով վերադարձրեց ազատման հրամանագրի նախագիծը, իսկ վարչապետն այն կրկին ուղարկեց նախագահին, որը նորից չստորագրեց այն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |