Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը մտադիր է հեռանալ «Այաքսից» 7 մարտի 2009 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը մտադիր է հեռանալ Ամստերդամի «Այաքսից», քանի որ հոլանդական ակումբում Մարկո Վան Բաստենի հայտնվելուց հետո նա չի ընդգրկվել հիմնակակն կազմում: Մանուչարյանը հոլանդական ակումբ տեղափոխվեց 2005 թվականին, երբ նա 18 տարեկան էր: Այն ժամանակ նրա վրա մեծ հույսեր էին դնում եւ նա համարվում էր տաղանդավոր ու հեռանկարային ֆուտբոլիստ: Սակայն հաճախակի վնասվածքների պատճառով հայ հարձակվողը չկարողացավ իր լավագույն հատկանիշները ցուցադրել եւ միայն 9 խաղ խաղաց ակումբի մեկնարկային կազմում: Այս պահի դրությամբ Մանուչարյանը առողջության հետ խնդիրներ չունի, եւ 22-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մեկ այլ ակումբ տեղափոխվել, եթե նրան առաջին կազմում ելույթ ունենալու շանս չտան: «Ես գտնում եմ, որ կարող եմ բեկում մտցնել իմ կարիերայի մեջ: Այնուամենայնիվ, մոտակա երեք ամիսներին տեղի կունենան փոփոխություններ, եւ ես կխաղամ բարձր մակարդակով: Գուցե ոչ «Այաքսում, այլ մեկ ուրիշ ակումբում»,-մեջբերում է Մանուչարյանին AT5 հեռուստաալիքը: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |