Ռուբեն Մեհրաբյան. Մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվի, եւ բոլորը գիտեն այդ մասին

PanARMENIAN.Net - Նավթի գների անկումից եւ համաշխարհային տնտեսության կոլլապսից հետո տարածաշրջանի նկատմամբ միջազգային հանրության հետաքրքրությունն անցել է երկրորդական պլան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: «Եթե մի քանի ամիս առաջ ԵԱՀԿ Մինսկի խումբը քայլեր էր ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանկարգավորման շուրջ բանակցային գործընթացի արագացման ուղղությամբ, ապա այժմ տպավորություն է ստեղծվում, որ տարածաշրջան հաճախակի դարձած այցերն արդարացում են հանդիսանում ԱՄՆ-ի կողմից համանախագահ Մեթյու Բրայզայի «անփոխարինելիության» համար, ում հնարավոր է փոխարինի ԱՄՆ նոր վարչակազմը: Սակայն հարկավոր չէ ձեւացնել, թե առանց Բրայզայի հակամարտությունը չի կարգավորվի: Մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվի, եւ բոլորը գիտեն այդ մասին», - ասել է նա:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---