Իրանը նոր հեռահար հրթիռ է փորձարկել

PanARMENIAN.Net - Իրանը նոր հեռահար հրթիռ է փորձարկել: Փորձարկման մասնրամասների մասին չի հաղորդվում, տեղեկացնում է Xinhua գործակալությունը: Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հրամանատար Ալի Ջաֆարին հայտարարել է, որ իրանական հրթիռներն իվիճակին են ոչնչացնել Իսրայելի միջուկային օբյեկտները: Նա ավելացրել է, որ Թեհրանն ունի մինչեւ 2 հազար կմ հեռահարությամբ հրթիռներ:



«Իսրայելի զավթած հողերի ցանկացած մասում գտնվող բոլոր միջուկային օբյեկտներն իրանական հրթիռների հասանելիության սահմաններում են», - ընդգծել է Ալի Ջաֆարին:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---