Մարտի 22-ին Հադրութի շրջանում նախատեսված որոնողական աշխատանքները հետաձգվել են, տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքը հետաձգվել է եղանակի` անբավարար տեսանելիության պատճառով:
Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1518 աճյուն: