Պետրոսյան․ Հնարավոր է՝ դուրս գամ քաղաքականությունից

Պետրոսյան․ Հնարավոր է՝ դուրս գամ քաղաքականությունից

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հնարավոր է դուրս գա քաղաքականությունից։ Այդ մասին հայտնել է ինքը՝ Պետրոսյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Ինձ դուր չի գալիս այս ամենը` ո՛չ ընդդիմությունն է կարգին քայլ անում, ո՛չ իշխանությունն է կարողանում երկիրը ղեկավարել։ Այս ֆոնին մենք էլ դառնում ենք վատամարդ` անընդհատ քննադատելով։ Ինձ համար այս միջավայրը տհաճ է` ես հաճույքով չեմ գալիս աշխատանքի։ Ափսոսում ես անցածդ ուղին, թե չէ մեծ հաճույքով հիմա էլ դուրս կգայի քաղաքականությունից»,- ասել է Պետրոսյանը։

Նա նշել է, թե հնարավոր է` ընտրություններին էլ չմասնակցի։

Հունիսի 20-ին ՀՀ-ում անցկացվելու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

Ըստ Պետրոսյանի՝ միակ մարդը, որն իր «անձնական հատկանիշներով, կապերով ի վիճակի է երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից», երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։

Փետրվարի 16-ին Պետրոսյանը հայտարարել էր, որ լքում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, սակայն պատգամավորական մանդատը վայր չի դնում։

 Ուշագրավ
---