Կրեմլ․ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հարցեր

Կրեմլ․ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հարցեր

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին Մոսկվայում կհանդիպեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նրանք կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման ակտուալ հարցեր, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Քննարկվելու է նաև ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում առկա խնդիրների հանգուցալուծմանն ուղղված քայլերը՝ մասնավորապես, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման համատեքստում։

Կքննարկվեն նաև եվրասիական տարածքի ինտեգրման միավորումների շրջանակում փոխգործակցության հեռանկարները։

Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2021թ․ հունվարի 11-ին, որին հաջորդել է եռակողմ հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրականացմանն առնչվող հարցեր։

 Ուշագրավ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
---