Փաշինյանը՝ Պուտինին․ Ուզում եմ քննարկել ՀՀ-ում նոր ԱԷԿ-ի կառուցման հնարավորությունը![]() 7 ապրիլի 2021 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ մտադիր է նրա հետ քննարկել Հայաստանում ՌԴ մասնակցությամբ նոր ատոմակայան կառուցելու հարցը։ «Այսօր կցանկանայի ձեր հետ քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը»,- ասել է Փաշինյանը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Մեծամորի ատոմակայանի առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976-ին, երկրորդը՝ 1980-ին։ Այժմ գործում է միայն մեկ էներգաբլոկ, որի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին։ 1988-ի երկրաշարժից հետո ատոմակայանը ապագործարկվեց և կրկին գործարկվեց 1995-ին՝ մեկ էներգաբլոկով։ Տեխնիկական վերազինումից հետո ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է, Հայաստանի կառավարությունը դիտարկում է նաև այդ ժամկետը մինչև 2026 երկարաձգելու հնարավորությունը։ Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |