IRI. Վրաստանի բնակիչների 64%-ը ՀՀ հետ հարաբերությունները դրական են գնահատել![]() 8 ապրիլի 2021 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի բնակիչների 64%-ի համոզմամբ՝ իրենց երկրի հարաբերությունները Հայաստանի հետ կարելի է բնութագրել որպես դրական, դա են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից օրերս հրապարակված հարցման արդյունքները, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։ Հետազոտության մասնակիցների 22%-ի պնդմամբ՝ հայ-վրացական հարաբերություններն այսօր ոչ բարեկամական են և ոչ էլ թշնամական։ Հարցվածների միայն 9%-ն է նշել, թե Հայաստանի հետ հարաբերությունները վատ վիճակում են։ Վրաց-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը դրական է գնահատել հարցվածների 73%-ը, իսկ վրաց-ադրբեջանականինը՝ 66%-ը։ Բացի այդ, IRI-ի հարցմանը մասնակցած Վրաստանի քաղաքացիների 17%-ը պնդում է, որ իրենց երկրի ամենակարևոր քաղաքական գործընկերն Ադրբեջանն է։ 13%-ը որպես Թբիլիսիի համար մեկ քաղաքական գործընկեր մատնանշում է Թուրքիային։ Հայաստանը Վրաստանի գլխավոր գործընկեր է ընկալում հարցվածների միայն 11%-ը։ IRI-ի տվյալներով՝ Վրաստանի բնակչության 59%-ն ամբողջությամբ, ևս 19%-ը՝ մասամբ կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարին։ Հարցվածների կեսից ավելին, այդուհանդերձ՝ 53%-ը, անկեղծորեն խոստովանել է, թե չգիտի՝ երբ Վրաստանը հնարավորություն կստանա մաս կազմել դաշինքին։ Հարցման մասնակիցների 12%-ն էլ կարծում է, որ դա երբեք տեղի չի ունենա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |