Զոհրաբյան․ Քանի Բաքուն չի վերադարձրել գերիներին, դադարեցնել ապաշրջափակման քննարկումը![]() 9 ապրիլի 2021 - 11:03 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով գերիների հարցին, հետևյալ հնարավոր լուծումն է տեսնում՝ քանի դեռ Ադրբեջանը չի կատարում համաձայնագրի 8-րդ կետը, Հայաստանը պետք է հրաժարվի 9-րդ և մնացած կետերի կատարումից՝ այսինքն՝ կոմունիկացիան չպետք է ապաշրջափակվի, գրում է Pastinfo-ն։ «Սյունիքով-Նախիջևանով Ադրբեջանին կապ ապահովելու ցանկացած գործընթաց իմպերատիվ կերպով պետք է դադարեցվի մինչև վերջին ռազմագերին և գերեվարված քաղաքացիական անձը չվերադառնա Հայաստան կամ Արցախ, որովհետև գերիների թվում կան նաև քաղաքացիական անձինք, մեր տեղեկություններով` նրանց թվում է նաև երեք կին: Պետք է դադարեցնել որևէ քննարկում կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված և որպես նախապայման դնել ռազմագերիների հարցը, որը համաձայնագրի 8-րդ կետով ամրագրված է: Ցավոք, դա չի արվում»,-ասել է Զոհրաբյանը։ Նա կարևորել է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպմանը վերջապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է գերիների հարցը։ «Սակայն, չգիտես ինչու, նա խուսափեց ռազմագերի ձևակերպումը տալուց։ Այստեղ լրջագույն տարբերություն կա, եթե օգտագործվում է ռազմագերի տերմինը, ավտոմատ կերպով գործում է Ժնևի 3-րդ կոնվենցիան, որն էլ իմպերատիվ կերպով պարտադրում է երկրներին կրակի դադարեցումից հետո, բոլորը բոլորի դիմաց սկզբունքով վերադարձնել ռազմագերիներին»,-ասել է նա։ Պատգամավորը ընդգծել է, որ Հայաստանը որքան մեծացնի միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա, այնքան կմեծանան շանսերը, որ ռազմագերիների հարցը կկարողանանք լուծել: Զոհրաբյանը խոսքով՝ եթե Հայաստանն իր ամբողջ ռեսուրսն օգտագործի միջազգային հանրության վրա դրական առումով ճնշում գործադրելու համար, արդյունքն ակնհայտ կլինի։ «Քանի դեռ Ադրբեջանը տեսնում է մանեվրելու, նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածներին որպես ահաբեկիչներ և դիվերսանտներ ներկայացնելու դաշտ, շարունակելու է իր գործելաոճը: Ինձ համար հասկանալի չեն այն խաղաղասիրական կոչերը, որ հնչում են իշխանական տարբեր պատգամավորների և պաշտոնյաների կողմից: Ես սա համարում եմ անարգանք անհետ կորածների, ռազմագերիների և մեր զոհված զինվորների հանդեպ: Ալիևը շարունակում է իր հակահայկական հռետորաբանությունը, իսկ այդ ընթացքում հայկական կողմից խաղաղության կոչեր են հնչում»,-ասել է Զոհրաբյանը: Ապրիլի 8-ի երեկոյան հայտնի դարձավ, որ նախապես հայտարարված ռազմագերիների վերադարձը հետաձգվել էր։ Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու ապրիլի 8-ի ուշ երեկոյան նրանց միացած ռազմագերիների հարազատները շարունակում են շրջափակած պահել Պաշտպանության նախարարության վարչական տարածքը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |