Հայաստանում օդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Ապրիլի 10-ին և 11-ին Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ինչպես նաև քամու ուժգնացում` 17-22 մ/վրկ, փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Ապրիլի 10-ին Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +22-ից +24-ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +13-15 աստիճան։ Ապրիլի 10-11-ին կարճատև անձրև ու ամպրոպ կլինի մայրաքաղաքում։