ՀՀ-ում երիտասարդները կպատվաստվեն «Սպուտնիկ V»-ով, 55 տարեկանից այն կողմ՝ AstraZeneca-ով12 ապրիլի 2021 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում AstraZeneca պատվաստանույթի կիրառման ցուցումներում փոփոխություններ են եղել, ըստ այդմ՝ կիրառվել է տարիքային սահմանափակում, դրանով կպատվաստվեն 55 տարեկանից բարձր քաղաքացիները, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխանցում է Aysor.am-ը: «Սպուտնիկ V»-ի դեպքում, նախարարի խոսքով, այդօրինակ սահմանափակումներ չկան, բայց Հայաստանում խմբաքանակն է սահմանափակ: «Հետևաբար այդ պատվաստանյութով կպատվաստվեն 18-54 տարեկան բուժաշխատողները, մինչև 54 տարեկան քրոնիկ հիվանդները, մինչև 55 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնի բնակիչները և աշխատակցիները: Ցուցումները կվերանայվեն ժամանակի ընթացքում՝ «Սպուտնիկ V» նոր խմբաքանակների դեպքում», - նշել է նախարարը: Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանում նշաձող է սահմանվել կորոնավիրուսի դեմ պատվաստել մինչև 700,000 քաղաքացու: «AstraZeneca պատվաստանյութով պատվաստումներն ապրիլի 13-ից կսկսվեն մայրաքաղաքում, ապրիլի 14-ից՝ մարզերում: Մի քանի օր անց էլ պատվաստումներ կիրականացվեն «Սպուտնիկ V-ով», - ասել է նա: Նախարարը նաև նշել է, որՀայաստանը Sputnik V պատվասատանյութի համատեղ արտադրություն կազմակերպելու համար ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում։ «Մեր գործընկերները Էկոնոմիկայի նախարարության հետ բանակցություններ են տանում Հայաստանում նման արտադրություն կազմակերպելու համար: Ես հույս ունեմ՝ մեր դեղագործական ընկերությունները, գնահատելով պատվաստանյութի արտադրության կարևորությունը, շահագրգռված կլինեն ներդրումներ անել և համատեղ արտադրություն բացել», - նշեց Ավանեսյանը: Հայաստանում ապրիլի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 203,327-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3753 դեպք կա, այլ պատճառով՝ 953։ Առողջացածների ընդհանուր թիվը 182,836 է։ Հայաստանում պատվաստումներն իրականացվում են կամավոր։ Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | 600–ով ավելացվել է արտոնյալ պայմաններում էլմեքենաների ներմուծման քվոտան Նախատեսված 7400 էլեկտրամոբիլի քվոտան սպառվել է, Արցախից բռնի տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ ընթացակարգով Շահառուներից չեն պահանջի փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք Անառակաբարո գործողությունների կասկածանքով ձերբակալվել է Ջոն Կիրակոսյանի անվ. դպրոցի աշխատողը Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Fastex-ը` WCIT 2024-ին․ Ինչպես են բիթքոինը, DeFi հավելվածները և NFT-ն ձևավորում ֆինանսների ապագան Fastex-ը համաժողովի գլխավոր գործընկերն էր |