Նախարար․ ՌԴ-ից 1 մլն դոզա պատվաստանյութ գնելու պայմանավորվածություն կա

Նախարար․ ՌԴ-ից 1 մլն դոզա պատվաստանյութ գնելու պայմանավորվածություն կա

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով` բարձ մակարդակով պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանից 1 մլն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու մասին:

Նախարարը հնարավոր է համարել մինչև տարեվերջ բնակչության 20%-ի պատվաստումն ապահովելը։

Ռիսկի խմբերում ընդգրկված 55-ից ցածր տարիքի անձինք կպատվաստվեն «Սպուտնիկ V»-ով, իսկ 55-ից բարձր տարիք ունեցողները՝ AstraZeneca-ով: Նախկինում ձեռք բերված 2000 դեղաչափ «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստվել են վարակվածներին սպասարկող բժշկական կենտրոնների բուժանձնակազմեր։

Հայաստանում ապրիլի 13-ից սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստման լայնամասշտաբ գործընթաց։

 Ուշագրավ
Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերական հանգիստ է։
Զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորել է
Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար