Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել

Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել:

Այն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ապրիլի 12-ին Սիմոն Մարտիրոսյանը «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Վերջինս գիտակցության չգալով մահացել է:

 Ուշագրավ
Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերական հանգիստ է։
Զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորել է
Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար