Մովսես Հակոբյան. ԱԽ-ի գաղտնազերծած մասում անգամ Գասպարյանի խոսքն ավարտված չէ

Մովսես Հակոբյան. ԱԽ-ի գաղտնազերծած մասում անգամ Գասպարյանի խոսքն ավարտված չէ

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը «5-րդ ալիքի» եթերում անդրադառնալով ԱԽ կողմից հրապարակված ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի հատվածին, ասել է, որ եթե գաղտնազերծելու հնարավորություն կար, պետք է ամբողջությամբ գաղտնազերծվեր, ոչ թե մեկ հատված, որտեղ անգամ Օնիկ Գասպարյանի խոսքն է անավարտ։

Նա պարզաբանել է, թե ինչպիսին է զեկուցելու կարգը ԶՈւ-ում՝ զեկուցում են այն, ինչը կատարվում է, և այն, ինչը սպասվում է։

«Ես կարող եմ երդվել՝ այն խոսքերը, որոնք Օնիկ Գասպարյանն ասել է նոյեմբերի 17-ին, ինձ ասել է սեպտեմբերի 30-ին»,- հավելել է Հակոբյանը:

Ապրիլի 20-ին Անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել է ԱԽ սեպտեմբերի 30-ի նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը` ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ելույթից։ Ապրիլի 15-ին, ի պատասխան Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության, Անվտանգության խորհրդի գրասենյակը գաղտնազերծված փաստաթղթեր էր հրապարակել:

ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, անդրադառնալով Անվտանգության խորհրդի հրապարակած ձայնագրությանը, պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթն ամբողջությամբ։

 Ուշագրավ
Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերական հանգիստ է։
Զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորել է
Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար