Չավուշօղլու․ Անկարան ամբողջությամբ մերժում է Բայդենի հայտարարությունը

Չավուշօղլու․ Անկարան ամբողջությամբ մերժում է Բայդենի հայտարարությունը

PanARMENIAN.Net - Անկարան ամբողջությամբ մերժում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որով նա ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում։

«Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը։ Մենք ոչինչ չունենք սովորելու մեր պատմության մասին։ Քաղաքական օպորտունիզմը խաղաղության և արդարության մեծագույն դավաճանությունն է։ Մենք ամբողջությամբ մերժում ենք այդ հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա»,-ասվում է Չավուշօղլուի գրառման մեջ։

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը խարխլում է Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները։ Թուրքիայի ԱԳՆ-ն հորդորել է Բայդենին «շտկել այդ լուրջ սխալը», գրում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ այս հայտարարությունը, որը խեղաթյուրում է պատմական փաստերը, երբեք չի ընդունվի թուրք ժողովրդի կողմից և խորը վերք կբացի՝ վնասելով փոխադարձ վստահությանն ու բարեկամությանը»,-ասվում է հայտարարության մեջ։

Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այդպիսով նա կատարել է իր նախընտրական խոստումը։

Ընթերցեք նաև․ ԱՄՆ նախագահ Բայդենը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

 Ուշագրավ
Ըստ նրա, Հայաստանը դա պետք է անի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով
Ըստ նրա՝ Արևմուտքը փորձում է մխրճվել ՌԴ մասնակցությամբ ձեռք բերված ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների մեջ
«Արդեն սկսել եմ քննարկումներ նոր նախարարների նշանակման հարցով»,-նշել է նա
Դոնֆրիդի խոսքով՝ այսօր Հայաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններն ամուր են, քան երբևէ
---