Մակունց․ ՀԱՊԿ-ի հետ կապված պաշտոնական տեղեկություն դեռ չկա

Մակունց․ ՀԱՊԿ-ի հետ կապված պաշտոնական տեղեկություն դեռ չկա

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինուժի ՀՀ տարածք ներթափանցելու վերաբերյալ ՀԱՊԿ-ի հետ կապված պաշտոնական տեղեկություն դեռ չկա։

«Այն, որ ադրբեջանական ԶՈւ-ն ներթափանցել է Հայաստանի Հանարպետության տարածք, որևէ կերպ չի կարող ընդունելի լինել մեզ համար, և այդ հարցը չենք դիտարկում սահմանազատման խնդիրների տրամաբանության մեջ», - նշել է պատգամավորը, գրում է Aysor.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցիների թիվը 250-ից ինչպե՞ս հասավ 500-600-ի՝ Մակունցն ասել է, որ տեղեկություն չունի:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ասել է, որ ՀՀ տարածքում այժմ 500-600 ադրբեջանցի զինծառայող կա և իրավիճակը լարված է մնում։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---