Հայ-թուրքական սահմանը, ամենայն հավանականությամբ, կբացվի

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսակցությունները վերջերս բավական ինտենսիվ են դարձել, եւ, ամենայն հավանականությամբ, այն կարող է բացվել»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով, սահմանի բացումը կախված է երկու գործոններից: «Նախ, դա Թուրքիայի մունիցիպալ ընտրություններն են, որոնք տեղի կունենան մարտի 29-ին: Այդ ընտրություններին իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP) պետք է վերջնականապես ամրապնդի իր դիրքերը ներքին քաղաքական դաշտում: Երկրորդ գործոնը կապված է ԱՄՆ հետ. արդյոք նախագահ Բարակ Օբաման ԱՄՆ հայ համայնքին ուղղված ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում կարտասանի «ցեղասպանություն» բառը, թե` ոչ»,- ասել է Իսկանդարյանը` ընդգծելով, որ Թուրքիայի համար Ղարաբաղի խնդիրն իսկապես չի հանդիսանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որոշիչ պայմանը:



Ապրիլին հայ-թուրքական սահմանի բացման մասին հաղորդել է Star թուրքական թերթը` վկայակոչելով իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության (AKP) աղբյուրը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---