Մակունց․ Փաշինյանի առաջարկի մասով Այվազյանն առարկություն չի հնչեցրել![]() 31 մայիսի 2021 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստից առաջ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին տեղեկացրել է հայտարարության բովանդակության մասին, որի հետ կապված Այվազյանի կողմից առարկություն չի հնչել։ Այդ մասին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ԱԺ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե վարչապետի ԺՊ-ի առաջարկն ինչ առնչություն ունի Այվազյանի հրաժարականի հետ: «Մնացյալ դրդապատճառների վերաբերյալ որևէ բան ասել չեմ կարող, այլ բան չգիտեմ», - նշել է Մակունցը, գրում է Aysor.am-ը։ Պատգամավորը նաև ընդգծել է, որ այս պահին կարելի է արձանագրել՝ Փաշինյանի առաջարկին հանրային արձագանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կողմից եղել է, ընդ որում՝ բոլոր համանախագահների մասնակցությամբ: «Կարելի է ենթադրել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության արձագանքը նաև պատրաստակամություն է ենթադրում», - ասել է Մակունցը: Նա միաժամանակ ավելացրել է, որ որևէ գործընթաց չի կարող սկսվել, քանի դեռ ադրբեջանական ԶՈւ-ն հետ չի քաշվել ՀՀ տարածքից: Պատգամավորի խոսքով՝ պետք է հասկանալ՝ իրատեսակա՞ն է ԶՈւ հայելանման հետքաշումը, թե՝ ոչ, և հետո անցնել հաջորդ քայլերին: Խմբակցության ղեկավարի խոսքով, գաղափարը Փաշինյանի կողմից հնչեցնելուց առաջ, համապատասխան կառույցների ղեկավարները տեղեկացվել են դրա մասին և նրանց կողմից առարկություն չի հնչել: Փաշինյանը մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում միջազգային հանրությանն ուղղված առաջարկ է հնչեցրել՝ սահմանագծցի թե հայկական, թե ադրբեջանական զինուժը հետ քաշելու ու միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ։ Նա նշել է, որ դիտորդները կարող են լինել ինչպես ՌԴ-ից, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրներից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |