Քոչարյան․ Պաշտոնյան պետք է իր տանն ապրի՝ Կոնդի ամառանոցները որպես վիրավոր զինվորների կենտրոն կարող է ծառայել![]() 4 հունիսի 2021 - 18:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Տավուշում իր համակիրների հետ հանդիպմանն ասել է, որ պաշտոնյան պետք է իր տանն ապրի՝ օրինակ բերելով ՀՀ նախկին վարչապետեր Անդրանիկ Մարգարյանին և Խոսրով Հարությունյանին, որոնք մեկ օր անգամ չեն ապրել Կոնդի ամառանոցներում։ «Ես այնտեղ ապրել եմ, քանի որ տուն չունեի Երևանում»,-ասել է նա։ Քոչարյանը հայտարարել է, որ «Հայաստան» դաշինքի ծրագրով նախատեսվում է Կոնդի ամառանոցներում վիրավոր զինծառայողների վերականգնողական կենտրոն ստեղծել։ Նա նշել է, որ պաշտոնյայի տան մոտ ուղղակի կարելի է ոստիկանության կետ տեղադրել։ Նա նշել է նաև, որ 10 տարիմ նախագահ է եղել, սակայն իր երեխներից որևէ մեկը թիկնապահ չի ունեցել։ «Որպեսզի երեխան չփչանա, չլկտիանա, պետք է իր հասակակիցների հետ ազատ շփվի, չզգա, որ յուրահատուկ է։,-ասել է նա։ «Հայաստան» դաշինքի անդամ են ՀՅԴ-ն և «Վերածնվող Սյունիք» կուսակցությունը։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |