Լավրով․ Լարվածություն կա հայ-ադրբեջանական սահմանին, բայց ԼՂ հետ դա կապ չունի![]() 9 հունիսի 2021 - 14:05 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման տարածքում մեծ միջադեպեր չկան, իսկ փոքրերն արագ հարթվում են։ Նա նշել է, որ լարվածություն կա հայ-ադրբեջանական սահմանին, բայց ԼՂ հետ դա կապ չունի։ «Մեր խաղաղապահներն այժմ գործում են ըստ իրենց մանդատի, խոշոր միջադեպեր ընդհանրապես չկան՝ դա ընդունում են և Բաքվում, և Երևանում։ Առանձին մանր միջադեպերը բավական արագ հարթվում են։ Այո, կա լարվածություն հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում, սակայն ԼՂ հետ դա կապ չունի»,-ասել է Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Ըստ նրա, ԼՂ կարգավիճակի հարցն ավելի հեշտ կլուծվի, եթե հայերն ու ադրբեջանցիները Ղարաբաղում սկսեն կողք կողքի ապրել։ «Արյունահեղությունը դադարեցվել է ավելի ուշ, քան առաջարկվել էր կողմերին, և մեր մեղքը չէ, որ պատերազմն ավելի երկար տևեց, քան կարող էր։ Խաղաղությունն ավելի ուշ հաստատվեց, քան կարող էր։ Մենք լոկ միջնորդ էինք և չէինք կարող ստիպել կողմերին, մեկին կամ մյուսին, կարող էինք միայն համոզել, որ հետագա արյունահեղությունն անիմաստ է և շատ վտանգավոր, առաջին հերթին այն տեսակետից, թե ինչպես են հետագայում այդ հողի վրա մարդիկ ապրելու»,-ասել է նա։ Ընթերցեք նաև․ Զեկույց․ Ռուս խաղաղապահների մանդատը ԼՂ-ում հստակեցման կարիք ունի ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |