VBET-ը դարձել է «Նոա» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը

VBET-ը դարձել է «Նոա» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը

PanARMENIAN.Net - VBET ընկերությունը և «Նոա» ֆուտբոլային ակումբը հայտարարել են համագործակցության մեկնարկի մասին:

VBET-ն առաջիկա մրցաշրջանում կլինի Հայաստանի փոխչեմպիոնի տիտղոսային հովանավորը և ներկայացված կլինի թիմի խաղային ու մարզումային մարզաշապիկների վրա: «Նոան» և VBET-ը կունենան լայնածավալ մարքեթինգային համագործակցություն՝ մեկտեղելով ջանքերը երկրպագուների համար հագեցած և հետաքրքիր ֆուտբոլային զգացողություններ ապահովելու ուղղությամբ:

«Սա շատ կարևոր քայլ է՝ թե VBET-ի կողմից, թե մեր ակումբի կողմից: VBET-ը մեծ ծավալի ներդրումներ է կատարում հայկական ֆուտբոլում, ինչը գնահատելի է: Մենք շատ ուրախ ենք համագործակցության առթիվ և վստահ ենք, որ այն կտա իր պտուղները»,- նշել է «Նոա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը:

«Տեսնելով, թե ինչպես է զարգանում «Նոա» ակումբը ոչ միայն խաղադաշտում, այլ նաև խաղադաշտից դուրս, ինչպես է այն կայանում որպես ֆուտբոլային ինստիտուտ, մենք հասկացանք, որ ժամանակն է սկսելու այս համագործակցությունը: Մենք կփորձենք մեր միջազգային փորձը ներդնել նաև Հայաստանում: Վստահ ենք, որ «Նոայի» հետ կարող ենք առավելագույն արդյունքի հասնել»,-նշել է VBET ընկերության սպորտային համագործակցությունների ծրագրերի ղեկավար Ռոբերտ Մարկոսյանը:

Մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացվել են նաև ակումբի նոր մարզաշապիկները՝ առաջիկա մրցաշրջանի համար:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---