Բաբաջանյանն առաջարկում է մերժել պատգամավորների ծախսերն ավելացնելու նախագիծը․ Նիստին չի մասնակցի

Բաբաջանյանն առաջարկում է մերժել պատգամավորների ծախսերն ավելացնելու նախագիծը․ Նիստին չի մասնակցի

PanARMENIAN.Net - Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը, անդրադառնալով ԱԺ արտահերթում քննարկվելիք պատգամավորների ծախսերն ավելացնելու նախագծին կոչ է արել այն մերժել կան հետ կանչել և հավելել է, որ ինքը չի մասնակցի նիստին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

7-րդ գումարման Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը հուլիսի 15-ին հրավիրել է արտահերթ նիստ, որտեղ քննարկվելու է պատգամավորների ամսական ծախսերը 50,000 դրամից 250,000 դրամ դարձնելու հարցը։

«Որպես այդ գումարման ակտիվ պատգամավոր իմ պատգամավորական ահռելի ծախսերը ինքս եմ հոգացել անձնական միջոցներից, ու թեև խնդրո վերաբերյալ ունեմ որոշակի դիրքորոշում, որը էապես տարբերվում է հանրության մեծ մասի մոտ ձևավորված պատկերացումից և դիրքորոշումից, այնուամենայնիվ ԱԺ պատգամավորի արդյունավետ գործունեության համար հարցի լուծումը համարելով հանդերձ խիստ կարևոր, կարծում եմ՝ քանի որ այս որոշման շահառուն լինելու է 8-րդ գումարման խորհրդարանը, ճիշտ չէ, ընդհուպ սխալ է, որ 7-րդ գումարման խորհրդարանը, արտահերթ ընտրություններից հետո, երբ գործող խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ, այդ թվում և ես, այլևս պատգամավոր չենք, որոշում կայացնենք հաջորդ խորհրդարանաի պատգամավորների ամսական ծախսերի վերաբերյալ։

Արդար կլինի, եթե այսօրվա նախագիծը մերժվի/հետ կանչվի նույն իշխող խմբակցության կողմից՝ հարցի քննարկումն ու որոշման կայացումը վերապահելով հաջորդ խորհրդարանի պատգամավորներին»,-ասվում է գրառման մեջ։

Բաբաջանյանը հավելել է, որ երկրի առջև ծառացած անվտանգային ահռելի մարտահրավերների արդի պայմաններում, մանավանդ նախօրեին Նախիջևանի սահմանին տեղի ունեցած նոր զարգացումների լույսի ներքո, չի մասնակելու Ազգային ժողովի հուլիսի 15-ի նիստին։

Հուլիսի 15-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ի թիվս այլ հարցերի կքննարկվի նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։

Նախագծի հեղինակներն են իմքայլական Վիկտոր Ենգիբարյանը և Նիկոլայ Բաղդասարյանը:Հիմնավորման մեջ նշվում է, որ կարգավորումն օրենքի ընդունման օրվանից հետո չի վերանայվել, մինչդեռ այդ ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---