Փրկարարները էլեկտրոնիկայի խանութից մոտ 10 տ ջուր են հեռացրել

Փրկարարները էլեկտրոնիկայի խանութից մոտ 10 տ ջուր են հեռացրել

PanARMENIAN.Net - Երևանում հուլիսի 14-ին տեղացած հորդառատ անձրևից հետո տարբեր հասցեներում փրկարարների կարիք է եղել։

Հուլիսի 14-ին՝ ժամը 20։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Երևանի Վաղարշյան փողոցում գտնվող էլեկտրոնիկայի խանութ-սրահը։ Փրկարարները խանութից հեռացրել են մոտ 10 տոննա ջուր։

Դեպքի վայր Էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Հուլիսի 14-ին՝ ժամը 20։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի տներից մեկը: Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները փոխել են անձրևաջրերի ուղղությունը։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---