Չեխական Balus Tech-ն ուզում է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայան և փոքր ինքնաթիռների արտադրություն հիմնել

Չեխական Balus Tech-ն ուզում է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայան և փոքր ինքնաթիռների արտադրություն հիմնել

PanARMENIAN.Net - Չեխական Balus Tech ընկերությունն առաջարկել է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայանը, ինչպես նաև տարածքում փոքր ինքնաթիռների արտադրություն կազմակերպել։ Ընկերության տնօրեն Վլադիմիր Նեմեցը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին ներկայացրել է ընկերության գործունեությունը և Հայաստանում ավիացիայի ոլորտում նախատեսվող ծրագրերը։

ՏԿԵ նախարարի տեղակալը ողջունել է չեխական ընկերության նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով հետագա գործակցության վերաբերյալ։

Քննարկումների արդյունքում որոշվել է կազմակերպել ևս մեկ հանդիպում չեխական ընկերության ներկայացրած նախագիծն ավելի մանրամասն դիտարկելու նպատակով, որն իրագործման հնարավորության դեպքում կներկայացվի ՀՀ կառավարությանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---