Մենենդես․ Բաքուն կշարունակի ագրեսիվ պահվածքը, եթե հստակ ուղերձ չստանա, որ դա անընդունելի է![]() 21 հուլիսի 2021 - 12:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քարեն Դոնֆրիդի թեկնածության հաստատման լսումների ժամանակ ադրադառնալով ՀՀ-ում սահմանային իրավիճակին, հայտարարել է, որ Ադրբեջանը սահմանային հարցերի արդյունքում ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք և կշարունակի իր ագրեսիվ պահվածքը, եթե հստակ ուղերձ չստանա, որ դա անընդունելի է։ Սենատորը նաև իր մտահոգությունն է հայտնել Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու վերաբերյալ, ասվում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։ Դոնֆրիդն արձագանքել է, որ եթե դա հաստատվի, ինքն այդ հարցի շուրջ սերտորեն կհամագործակցի Մենենդեսի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ: «Շատ կարևոր է համոզվել, որ ցանկացած աջակցություն, որ տրամադրում ենք Ադրբեջանին, որևէ կերպ չի ազդում ուժերի հավասարակշռության վրա, և մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը»,- ասել է Դոնֆրայդը: «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով և նախատեսում է Ադրբեջանին միայն մարդասիրական օգնության տրամադրում: Ըստ այդ ուղղման ԱՄՆ կառավարությանն արգելվում է օգնություն ցուցաբերել Արդբեջանի պաշտոնական կառույցներին, քանի դեռ այդ երկիրը «ակնհայտ քայլեր չի ձեռնարկել ՀՀ և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տեսակի շրջափակումների և ուժի կիրառման այդ հարձակողական ձևերի վերացման ուղղությամբ»։ Սակայն 2002թ․Կոնգրեսն ուղղում կատարեց 907-րդ բաժնում, որով թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ինչն էլ ամեն տարի անում է ԱՄՆ նախագահը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |