Սոթքի հանքի աշխատակիցները կրակոցների պատճառով ստիպված են եղել լքել տարածքը![]() 28 հուլիսի 2021 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Սոթքի հանքի աշխատակիցները ադրբեջանական զինուժի կրակոցների պատճառով ստիպված են եղել լքել հանքի տարածքը։ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը տեղեկացրել է, որ աշխատակիցները տարհանվել են այն ժամանակ, երբ սկսվել են անկանոն կրակոցները, գրում է «Փաստինֆոն»։ Հուլիսի 26-ին ևս անկանոն կրակոցներ էին հնչել Սոթքի հանքի տարածքում։ Լարված իրավիճակի պատճառով էլ հանքավայրի մոտ 150 աշխատակից ղեկավարության որոշմամբ լքել էր հանքի տարածքը։ «Հանքավայրը դադարեցրել է աշխատանքը։ Հանքում գիշերվա ժամերին հերթապահություն է իրականացնում մոտ 150 մարդ: Բոլոր աշխատակիցները հրատապ տարհանվել են և տվյալ պահին հանքավայրում գործողություններ տեղի չեն ունենում՝ անկանոն կրակոցների պատճառով»,-ասել է նա։ Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի 3 զոհ, ևս 2 զինծառայող վիրավոր է: Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։ Ըստ ՀՀ ՊՆ-ի` հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |