ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՖՈՐՄԱՏՈՒՄ ՉԱՐԺԵ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի երեք երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցության հարցը քննարկելիս` կաիք չկա անդրադառնալ ղարաբաղյան հիմնահարցին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա կարծիքով, անդրկովկասյան հանրապետությունները պետք է ջանան համագործակցության հաստատման միջոցով նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը: Տվյալ հիմնախնդրի կարգավորմամաբ, Թորոսյանի կարծիքով, պետք է զբաղվեն համապատասխան միջազգային կազմակերպությունները: Հիշեցնենք, որ «Կովկասյան քառյակի» (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան) անդամ-երկրների խորհրդարանների ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Սանքտ-Պետերբուրգում: Սպասվում է, որ հանդիպման շրջանակներում փակ դռների ետեւում կկայանա տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը նվիրված, քառակողմ «անդրկովկասյան ֆորմատի» նիստը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---