ԱԺ-ում քննարկում են Սաղաթելյանին փոխնախագահ ընտրելու հարցը

ԱԺ-ում քննարկում են Սաղաթելյանին  փոխնախագահ ընտրելու հարցը

PanARMENIAN.Net - 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակում է աշխատանքը։ Պատգավորները քննարկում են ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընդդիմության ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ կմասնակցեն քվեարկության և «կապահովեն անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը» ընդդիմության թեկնածուի ընտրության համար` չցանկանալով խոչընդոտել ԱԺ մարմինների ձևավորմանը և ապահովելով օրենքի պահանջը։

Ըստ օրենքի պահանջի ԱԺ 3 փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ։ Մյուս 2 փոխնախագահներն արդեն հայտնի են՝ Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանը։

 Ուշագրավ
---