Ստեփանակերտի ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը կդադարեցվի![]() 11 օգոստոսի 2021 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտում գործող ավտոլվացման բոլոր կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը կդադարեցվի՝ մինչև քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարների վերականգնումը։ Նման որոշում է կայացրել քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: Այն պայմանավորված է երաշտի պատճառով մայրաքաղաքում առաջացած ջրամատակարարման խնդիրներով։ Ստեփանակերտի քաղաքապետարանը վերոնշյալ օբյեկտների սեփականատերերին և ջրօգտագործողներին հորդորել է ենթարկվել որոշման պահանջին, որի կատարման պատասխանատուն «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունն է, իսկ վերահսկողությունն անում է քաղաքապետարանի աշխատակազմի Արտադրական ենթակառուցվածքների բաժինը: Ստեփանակերտում շարունակում է հրատապ մնալ ջրամատակարարման խնդիրը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ վերջին օրերի տոթ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել, ինչի հետևանքով զտիչ կայաններում ջրի պաշարները նվազել են: Դրանով են պայմանավորված որոշ թաղամասերում ջրամատակարարման խափանումները: «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունը հայտարարել էր, որ իր ամբողջ մարդկային ու տեխնիկական ներուժով լծված է խնդրի կարգավորման գործին, բայց դա բավարար չէ, քանի որ ջրի պաշարները սուղ են: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |