Ժիրինովսկին կպահանջի քրգործ հարուցել Ադրբեջանի նախկին դեսպանի դեմ, որը նրան և ռուսներին «խոզ» է կոչել![]() 11 օգոստոսի 2021 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ կպահանջի քրգործ հարուցել Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վահաբզադեի դեմ, որը նրան և ռուս ժողովրդին «խոզ» է անվանել: Ժիրինովսկին այդ մասին ասել է YouTube-ում «Սոլովյով Live» ծրագրի եթերում՝ նշելով, թե անպատիժ չի թողնի դա։ «Մենք կոշտ նամակ կգրենք Ադրբեջանի ղեկավարին՝ պահանջելով քրգործ հարուցել։ Դա հրեշավոր վիրավորանք է։ Դա միջնադար է»,-ասել է Ժիրինովսկին։ Իր հերթին հաղորդումը վարող Վլադիմիր Սոլովյովն ասել է, որ մեկնաբանություն է ակնկալում Ադրբեջանի պաշտոնյաներից։ Վահաբզադեն, դիմելով Ժիրինովսկուն, որն ասել էր, թե Ադրբեջանում բռնատիրություն է և այդ տրածաքը ժամանակին ռուսական կայսրությանը պարսից շահն է նվիրել, «խոզ» է անվանել Ժիրինովսկուն և ռուս ժողովրդին։ Ավելի վաղ Ադրբեջանը բողոքի նոտա էր հանձնել Ադրբեջանում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր պաշտոնակատարին` Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու արտահայտությունների կապակցությամբ։ Բաքուն իր մտահոգությունն է հայտնել Ժիրինովսկու «կանխակալ և վիրավորական հայտարարությունների վերաբերյալ, որոնք նա արտահայտել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում` հուլիսի 30-ին»։ Ժիրինովսկին ասել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասկանում է, որ «կկորցնի իր պաշտոնը, նրա մոտ այնտեղ բռնապետություն է, բազում ընդդիմադիր ուժեր կան։ «Եթե Բայդենը ցանկանա, նրան պաշտոնանկ կանեն 2 շաբաթում։ Միայն Ռուսաստանը կարող է փրկել նրան»,-ասել է Ժիրինովսկին։ Ժիրինովսկին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, նաև ասել էր, որ Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության և ԽՍՀՄ բոլոր տարածքներ և որ Հարավային Կովկասը ՌԴ ազդեցության գոտի է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |