20 օգոստոսի 2021 - 12:14 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 508 նոր դեպք է գրանցվել և 7 մահ

Օգոստոսի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 236,742-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 7 դեպք է գրանցվել, 5-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4732 դեպք կա, այլ պատճառով՝ 1143։

Ապաքինվել է ևս 293 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 223,736 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 7131-ի։

Օգոստոսի 19-ին կատարվել է 7864 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,469,328 թեստ է արվել: