ՌԴ խաղաղապահները սկսել են ականազերծել ԱՀ Կոլխոզաշեն գյուղի տարածքը

ՌԴ խաղաղապահները սկսել են ականազերծել ԱՀ Կոլխոզաշեն գյուղի տարածքը

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ստորաբաժանման սակրավորները սկսել են պայթյունավտանգ առարկաներից մաքրել Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղի 20 հա տարածքը։

2 ամսում սակրավորներն ականազերծել են ավելի քան 100 հա տարածք Մաճկալաշեն, Հերհան և Հերհեր բնակավայրերում, որոնք հարում են շփման գծին և օգտագործվում են գյուղատնտեսական աշխատանքների համար և ծառայում են որպես արոտոավայրեր։

Մաճկալաշենում արդեն մաքրվել է 15 հա տարածք, նախատեսված է մաքրել 20-ը։ Հայտնաբերվել են 120 միլիմետրանոց հրետանային արկեր և կասետային ռումբեր, որոնք դուրս են բերվել տեղանքից և ոչնչացվել։

Ռուս սակրավորներն Արցախում ստուգել են 1927 շինություն, մաքրել ավելի քան 674 կմ ճանապարհ, ավելի քան 2257 հեկտար տարածք, հայտնաբերել և ոչնչացրել են 25,798 պայթյունավտանգ առարկա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---