Շախմատիստ Գաբուզյանն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր է նվաճել

Շախմատիստ Գաբուզյանն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր է նվաճել

PanARMENIAN.Net - Ռեյկյավիկում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրում Հովհաննես Գաբուզյանը ոչ ոքի է ավարտել իր մրցախաղը և ստացել Աշխարհի գավաթի խաղարկության 23 ուղեգրերից մեկը։

Գաբուզյանը 7 միավորով զբաղեցրել է մրցաշարի 19-րդ հորիզոնականը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Եվրոպայի չեմպիոն է հռչակվել ռուսաստանցի Անտոն Դեմչենկոն՝ 8.5 միավորով։

Չնայած Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանն իրենց ակտիվում նույնպես 7 միավոր ունեն, սակայն նրանք չընդգրկվեցին լավագույն 23-ի ցուցակում։

Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը մրցաշարում վաստակել են 6.5 և 6 միավոր։

 Ուշագրավ
Իսկ դեկտեմբերից՝ ամեն ամիս կստանա ավելի քան 1 միլիոն 300 հազար դրամ
«Ես հավաքականի ընտրության հարցում որոշում կկայացնեմ այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինի»,-ասել է նա
Մխիթարյանով հետաքրքրված են նաև «Կրասնոդարում»
Առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-17-ը
---