Moderna-ն աշխատում է միաժամանակ կորոնավիրուսից և գրիպից պաշտպանող պատվաստանյութի վրա![]() 10 սեպտեմբերի 2021 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Հայազգի գործարար և բարերար Նուբար Աֆեյանի Moderna դեղագործական ընկերությունն աշխատում է միաժամանակ կորոնավիրուսից և գրիպից պաշտպանող պատվաստանյութի վրա։ Այդ մասին հայտնել է ընկերության մշակումների և հետազոտությունների գծով գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը։ Ըստ նրա, ընկերության գերակայությունն այժմ ռեսպիրատոր հիվանդությունների դեմ պատվաստանյութի ստեղծումն է։ Մշակվող պատվաստանյութը մշտապես կթարմացվի ըստ առկա շտամերի, գրում է Reuters-ը։ Ակնկալվում է, որ Moderna-ի նոր պատվաստանյութը միաբաղադրիչ կլինի։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Moderna-ի պատվաստանյութի կիրառմանը դեռահասների համար՝ 12 տարեկանից սկսած։ ![]() ![]() Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |