Հայաստանում կապի վերջին անալոգային կայանը փոխարինվել է 25G-PON գերհզոր ցանցով![]() 20 սեպտեմբերի 2021 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կապի վերջին անալոգային կայանը փոխարինվել է 25G-PON գերհզոր ցանցով. • Հայաստանում այլևս չկան անալոգային կապի կայաններ: • Team Telecom Armenia–ն 25G-PON տեխնոլոգիայով ցանց է կառուցել Գնդեվազ համայնքում՝ Ջերմուկից 12 կմ հեռավորության վրա: • Հաջորդը կլինեն Քաջարան, Ջերմուկ և Հրազդան քաղաքները: Հայաստանում անջատվել է և շահագործումից հանվել է վերջին անալոգային կայանը։ Այն գտնվում էր Վայոց Ձորի Գնդեվազ համայնքում։ Փոխարենը վերջին շաբաթների ընթացքում համայնքում Team Telecom Armenia կողմից կառուցեց ու շահագործման հանձնեց օպտիկամանրաթելային գերժամանակակից ցանցը՝ 25G-PON տեխնոլոգիայով։ Գնդեվազը փաստացի դառնում է առաջին բնակավայրը՝ ամբողջովին վերափոխված 25G-PON ցանցով։ Համայնքի 300 տնային տնտեսությունները միացված են «տիեզերական» COSMO ցանցին, որտեղ մեկնարկային ինտերնետ արագություններ են սահմանված 150, 300 կամ 1000Մբ/վ-ը, ինչպես նաև բաժանորդներին հասանելի է TEAM TV որակյալ IPTV ծառայությունը։ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է. «Մեր թիմը հավատում է, որ կապը պիտի հասանելի լինի բացարձակ բոլորի համար: Մենք հասկանում ենք, որ լավ կապը տալիս է գիտելիք ստանալու, գումար վաստակելու և տարատեսակ խնդիրներ լուծելու հնարավորություն: Ու քանի որ կային դեռ չթվայնացված համայնքներ, որոշեցինք ներդրում անել, ու այդ համայնքների բնակիչներին ապահովել նորագույն բարձրորակ կապով: Այս շարքում Գնդեվազը անալոգային ցանցով սպասարկվող վերջին բնակավայրն էր»: Մինչև տարեվերջ արդիականացվելու են նաև Քաջարան, Ջերմուկ և Հրազդան քաղաքների կապի ենթակառուցվածքները: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |