Որքան տուգանք է նախատեսված չպատվաստված կամ չթեստավորված աշխատակիցների առկայության դեպքում22 սեպտեմբերի 2021 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող պատվաստվելու կամ 14 օրը մեկ թեստավորվելու պահանջին, ասել է, որ պահանջների խախտման դեպքում գործատուն ենթարկվում է տուգանքի։ Հարությունյանի խոսքով՝ տուգանքի որոշումը ֆիզիկական անձանց նկատմամբ առաջին անգամ 10-20 հազար դրամ է, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 40-120 հազար դրամ, տեղեկացնում է Aysor.am-ը։ Անդրադառնալով այն հարցին ,որ եթե աշխատակցիների մի մասը ոչ պատվաստված է, ոչ թեստավորված, ի՞նչ է նախատեսվում՝ Հարությունյանն ասել է․ «Մենք կարող ենք նույն օրվա մեջ տվյալ հիմնարկ հաճախել երկու անգամ, որևէ սահմանափակում չկա։ Եթե խախտումները շատ են ու տրվել է կարգադրություն, որ պետք է վերացնեն խախտումները, այնտեղ կրկնակի ստուգայցեր են կատարվում, որ ստուգենք՝ ինչքանով է կատարվել մեր կարգադրությունը»։ Նա հավելել է, որ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նպատակը ոչ թե տուգանքի որոշումն է, այլ՝ կորոնավիրուսային վարակի կանխարգելումը։ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը տեղեկացրել է, որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը գնահատվում է լարված, աճել է նաև վարակի վերարտադրողականության ցուցանիշը. 7 օրվա տվյալներով՝ 1.2 է։«Եթե միջոցառումներ չձեռնարկենք, ապա առաջիկա 7 օրվա ընթացքում կունենանք մոտ 5930 նոր դեպք»,-ասել է նա։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |