ԱԳԲԱ Լիզինգ․ Նորագույն տեխնոլոգիաներով հագեցված 4 նոր թռչնանոց է հիմնվել22 սեպտեմբերի 2021 - 16:42 AMT PanARMENIAN.Net - ԱԳԲԱ Լիզինգի գործընկերությամբ նորագույն տեխնոլոգիաներով հագեցված 4 նոր թռչնանոց է հիմնվել։ Փոքրիկ դեղնակտուցների խնամքն ամբողջությամբ ավտոմատացված է։ Թռչնաֆաբրիկայի տեխնիկական սենյակներից հնարավոր է վերահսկել բոլոր 14 թռչնանոցի արտադրական գործընթացները։ Թռչնաֆաբրիկայի տարածքում նախկինում գործել է Խորհրդային Հայաստանի ամենամեծ թռչնաֆաբրիկաներից մեկը՝ 96 թռչնանոցով: 2010-ին, երբ հիմնադրվեց նոր ֆաբրիկան, նախկին արտադրական տարածքներից ոչ մեկը չկար. Զրոյից ստեղծվել է Նուբարաշենի թռչնաֆաբրիկան՝ «Էրեբունի» ապրանքանիշով։
10 տարվա ընթացքում ընկերությունը բազմապատկել է աշխատանքային հզորությունը: Հիմնադրման առաջին տարում թռչնամսի արտադրական ծավալը 400 տոննա էր, 2020-ին՝ 2000 տ։ Այժմ թռչնաֆաբրիկայի տարածքում շինարարություն է: Կառուցվում է գերմանական նորագույն սարքավորումներով համալրված 4 նոր թռչնանոց՝ սեղանի ձվի արտադրության համար: Գործընկերն ԱԳԲԱ Լիզինգն է։
«Մեր գործընկեր ԱԳԲԱ Լիզինգի հետ միասին մենք ձեռք բերեցինք թռչնանոցների սարքավորումները՝ օգտագործելով կառավորության ծրագիրը։ Ձեռք բերեցինք 4 թռչնանոց, որից մեկում հիմա գտնվում ենք, մյուս երեքը արդեն ածան հավերի թռչնանոցներ են, նրանք 85 հազար գլուխ տարողությամբ են»,- նշել է Նուբարաշենի թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Գարեգին Մակարյանը։ Հաջորդ տարի փետրվարին ընկերությունը կարտադրի և սպառողին կներկայացնի նաև սեղանի ձու: Այժմ տեղական թռչնամիսը կազմում է շուկայի 35 տոկոսը, մնացածը՝ ներկրվում է դրսից: Թռչնաֆաբրիկայում վստահ են, որ հաջորդ տարի տեղական արտադրությունը կարող է զարգանալ և գերազանցել ներկայիս արտադրական ծավալները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ըստ ՌԴ ԱԳՆ–ի՝ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը բացասաբար կազդի ՀՀ անվտանգության վրա Նշվել է, որ դա կնպաստի հեռանկար ունեցող երիտասարդների արտահոսքին Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Նա TED Talks ձևաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ Ստանո․ Բլինքեն-Փաշինյան -Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին» ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու ՌԴ ԱԳՆ–ում կարծում են՝ 102–րդ ռազմաբազան ՀՀ ինքնիշխանության միակ երաշախավորն է Նշվել է, որ Արևմուտքը փոխարենը ոչինչ չի առաջարկում |