Քերոբյանը խոստացել է լուծել խաղողի մթերման հարցը․ «Հոլի պես ֆռում ենք»23 սեպտեմբերի 2021 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության դիմաց ակցիա անող խաղողագործներին խոստացել է լուծել խաղողի մթերման խնդիրը։ «Այսօր երեկոյան իմ տեղակալը պետք է ասի, թե որտեղի հարցն ինչպես ենք լուծում: Եթե տեսնենք, որ տարբերակ չկա, գործարաններից մեկին պետք է խնդրենք, որ մթերի, մենք գումարը տանք: Դա տարբերակներից մեկն է: Այնպես կանենք, որ բոլոր հարցերը լուծվեն: Ես էլ, (փոխվարչապետ) Պապիկյանն էլ, իմ տեղակալներն էլ հոլի պես ֆռում ենք»,-ասել է նախարարը, գրում է «Փաստինֆոն»։ Քերոբյանը խաղողագործներին վստահեցրել է, որ սա 2 օրվա հարց է: Խաղողագործներն էլ ասել են, որ եթե 2 օրից որևէ բան չփոխվի, կրկին այստեղ կգան: «Խոստանում ենք, որ մինչև տարվա վերջ այդ մեխանիզմը կդնենք, որ գյուղացիների հետ պայմանագրերը կնքվեն ոչ թե մթերումից 5 րոպե առաջ, այլ նախորդ տարի»,-ասել է նախարարը։ Քերոբյանն ասել է նաև, որ 2020-ից զբաղվում են խաղողի հարցով, որ այս տարի նորմալ մթերվի։ «Ամեն ինչ արել ենք, որ նորմալ մթերվի: Ամբողջ հարցն առաջացել է նրանից, որ խոշոր գործարաններից մեկը չի մթերում: Վերջին տարին է պարզվել, որ իրենք որոշել են չմթերել, թե ինչու չի մթերում, դա հարցի մյուս կողմն է: Մենք չենք կարող պարտադրենք, որ ինչ-որ մեկը գա մթերի: Նրանք սովորաբար տարեկան 20-25 հազար տոննա են մթերում, արդեն 10 հազարը տեղավորել ենք, մնացել է 10-15 հազար տոննայի հարց»,-ասել է նախարարը, գրում է «Փաստինֆոն»։ Խաղողագործների այն հարցին, թե ինչու չեն ուզում, որ Գագիկ Ծառուկյանն իր գործարանը բացի, Վահան Քերոբյանը պատասխանել է, որ իրենք «գնացել, խնդրել են, որ բացի, բայց չի բացում»: Մի խումբ խաղողագործներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ։ Նրանք ասում են, որ 2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր՝ մթերման հետ կապված որևէ խնդիր գյուղացիները չեն ունենալու։ Գյուղացիներն ասել են, թե դաշտում խոշոր խաղացողներից մեկը՝ «Նոյ» գործարանը չի մթերում՝ ասելով, թե տարաներ չունեն։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» |