ԱԺ-ում արտահերթ է. Ընդդիմադիրները լքել են դահլիճը

ԱԺ-ում արտահերթ է. Ընդդիմադիրները լքել են դահլիճը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել, որի մեկնարկին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն մասնակցելու դրան։ Խմբացությունների անդամները հեռացել են դահլիճից։

ԱԺ արտահերթի օրակարգում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծերը։

Ընդդիամդիր պատգամավորները հայտարարել են, որ օրակարգում ընդգրկված հարցերը համահունչ չեն երկրում ստեղծված իրավիճակին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նաև նշել է, որ այսօր օրակարգ է բերվել մի հարց, որն, իրենց գնահատմամբ, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը և ՍԴ որոշման պահանջներին։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասել է, որ օրակարգում ընդգրկված համայնքների խոշորացման հարցի ընտրությունը խիստ քաղաքական է և անցանկալի ՏԻՄ ղեկավարներին հեռացնելու նպատակ ունի։

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծով առաջարկվում է 441 համայնքի միավորման արդյունքում ձևավորել 37-ը: Գործընթացն ավարտելուց հետո Հայաստանում կլինի 77 համայնք և Երևանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---