ՀՀ-ում կորոնավիրուսի 1202 նոր դեպք կա և 34 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1202 նոր դեպք կա և 34 մահ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1202 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 269,874-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 34 դեպք է գրանցվել, 33-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5499 դեպք կա, այլ պատճառով՝ 1226:

Ապաքինվել է ևս 400 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 246,659 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 16,490 է։

Հոկտեմբերի 7-ին կատարվել է 8576 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,789,088 թեստ է արվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---